Գրադարանում

  1. Գրադարանում
  1. Վիլյամ Սարոյան (մաս երկրորդ)
    Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
  • Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
  • Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։
    Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
  • Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։
  • Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։
    Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։
    Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
    Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։
  • Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։
  • Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։
  • Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։
    Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։
  • Նա թերթում էր էջերը.
  • Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։
    Հարցեր և առաջադրանքներ․
  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Եթե ես շատ գրքեր կարդամ, համոզված կլինեմ,որ ես ամենախելացի մարդն կլինեմ աշխարհում և բոլորը ինձ կճանաչեն, որպես ամենախելացի մարդն աշխարհում։

  1. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում։

    Տղաները դարակից մի գիրք գտան, բաց արեցին, նրանք տեսան գրքի մեջ շատ-շատ լիքը բառ կա բայց նրանք չկարողացան կարդալ, որովհետև նրանք չգիտեին կարդալ։
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ։

    Որովհետև, նա մտածում էր, որ ինչ որ բան է սովորել։
  1. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկերներից նման է Փյունիկը, քանի որ նա ինձ մենակ չի թողնում, միշտ իմ կողքին Է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *